Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մեկնարկում է ՈՒիմբլդոնը

Մեկնարկում է ՈՒիմբլդոնը
24.06.2012 | 17:54

Երկուշաբթի կմեկնարկի ՈՒիմբլդոնը: Անունների ու հեղինակությունների պակաս, ինչպես միշտ, չկա: Նրանց մեջ է Անգլիայի առաջնության վեցակի հաղթող, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, ով, բնականաբար, ձեռքից բաց չի թողնի պատվավոր գավաթը ևս մեկ անգամ նվաճելու հնարավորությունը, մանավանդ որ, իր իսկ խոստովանությամբ, ներկայումս գտնում է լավագույն մարզավիճակում: ՈՒիմբլդոնին պակաս նախանձախնդրությամբ չի նախապատրաստվել և ամերիկուհի Սերենա Ուլյամսը: «Ռոլան Գարոսում» ունեցած անհաջողությունից հետո թենիսիստուհին անհամբերությամբ է սպասում մարտի նետվելուն: Ի դեպ, թե՜ Ֆեդերերը, թե՜ ՈՒիլյամսը մարզական առումով բավականին պատկառելի տարիք ունեն, սակայն նրանցից ոչ մեկը գոնե մոտ ապագայում մտադիր չէ թողնել կորտը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3794

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ